ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
2015 թ. հունիսի 4-ին կայացած Հանրային խորհրդի լիակատար նիստում անդրադարձ եղավ նաև «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նիստի ընթացքում եղան մասնագիտական թեժ քննարկումներ, իսկ արդյունքում որոշում չընդունվեց:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ)» շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի հիմնական գործողությունների մասին:
Համայնքային ռեսուրսները կենտրոնացնելու և ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է «Համայնքների խոշորացման փորձնական ծրագիր»:
ՀՀ գյուղատնտեսությունում իրականացված պետական քաղաքականության, աջակցության ծրագրերի և ոլորտում տնտեսավարողների ջանքերի արդյունքում վերջին 12 ամիսներին գրանցվել են դրական տեղաշարժեր: Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից։
«Իրատես»-ի թիվ 29-ում (5-7.05.2015) ՀՀ առողջապահության նախարարությունը մտահոգություն էր հայտնել, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է: Հրապարակման մեջ ցավ էր հայտնվում, որ հանրությանը կարևոր այս ծրագրի դեմ տրամադրելու նպատակով չհիմնավորված փաստեր են բերվում:
Գյուղատնտեսական տարին միանշանակ լավ գնահատելը դեռ շուտ է՝ մեզ հետ զրույցում ասաց ֆերմերներից մեկը` հավաստիացնելով, որ եթե ծիրանն այս տարի, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ է, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հրաշալի է:
Ճիշտ է, պետությունը սուբսիդավորում էր գյուղատնտեսական վարկերը, սակայն առաջին անգամ դրա չափը զգալիորեն մեծացվել է։ Սա գյուղացիների համար վաղուց սպասված ծրագիր էր, և քանի որ արդեն մեկնարկել է, դրա շուրջ զրուցեցինք գյուղատնտեսության փոխնախարար ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։
Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են: Քաղաքավարի կերպով հրաժարվել են նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ, կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ, Եմենի և սաուդցիների համար դժվար թե բրիտանացիները ժամանակ գտնեն...